Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է որ սպառնալիքներ է ստանում ԱԺ–ում փետրվարի 6-ի արտահերթ նիստին ունեցած իր ելույթից հետո

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սպառնալիքներ է ստանում ԱԺ–ում փետրվարի 6-ի արտահերթ նիստին ունեցած իր ելույթից հետո, երբ ԱԺ–ն քննարկում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը։«Հայտնի նիստից հետո նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին…»–գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող այս ձևով գնալ հանրաքվեի որովհետև արդեն բացատրվել է թե մերժումից հետո ինչ է լինում: ԱԺ ամբիոնից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման նախագծի քննարկմանն հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ընթացակարգն է սխալ տարվում: «Արդեն բազմաթիվ ընթացակարգեր խախտված են, բայց դա էական չէ, խնդիրն արդեն դրված է, ներկայացված է»,- ասել էր նա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика