Զգուշացում կանանց սրածայր կրունկով կոշիկների չարաշահումը, ինչպես նաև օրվա ընթացքում դրանցից անցումը սպորտային կոշիկների, վտանգավոր է : Սպորտային բժշկության գլխավոր մասնագետ

Բարձր հարթակի վրա կամ սրածայր կրունկով կոշիկների չարաշահումը,  ինչպես նաև օրվա ընթացքում դրանցից անցումը սպորտային կոշիկների, վտանգավոր է. հնարավոր է տեղի ունենան  ջիլերի միկրոպատռվածքներ:

Այս  մասին կանանց զգուշացրել է Մոսկվայի առողջապահության վարչության սպորտային բժշկության գլխավոր մասնագետ Զուրաբ Օրջոնիկիձեն  РИА «Новости» -ին տված հարցազրույցում: Փորձագետը հիշեցրել է, որ սխալ ընտրած կոշիկը զգալիորեն ազդում է ոչ միայն ոտնաթաթի, այլև առողջության վրա ընդհանուր առմամբ:

Ոտնաթաթի հարմարավետությունից կախված է հենաշարժական համակարգի, արյան անոթների, ներքին օրգանների և օրգանիզմի առողջությունը: Պետք է նշել, որ բացարձակապես հարմարավետ և անվնաս կոշիկ գոյություն չունի: Օրջոնիկիձեն նշել է, որ ցանկալի է կրել տարբեր տեսակի կոշիկներ, կատարել ոտքերի համար հատուկ վարժություններ և երբեմն ոտաբոբիկ քայլել հարմարավետ մակերեսով:

Խոսելով կոշիկի մասին, բժիշկը խորհուրդ է տվել կանանց խուսափել կոշտ ետնամասով, նեղ նավակաձև, հարթակի վրա և բալետի կոշիկներից: շԸստ մասնագետի նեղ նավակաձև կոշիկները կարող են դեֆորմացնել ոտքը, հարթակը նպաստում է երակներում լճացմանը, իսկ բալետի կոշիկները ծանրաբեռնում են ոտնատակի ջլային ապարատը` ստեղծելով բորբոքային ռիսկ:

Կրունկով կոշիկը ոտնաթաթի վրա անհավասարաչափ  ծանրաբեռնվածության պատճառով կարող  է պատճառ դառնալ արթրիտի, նեյրալգիայի և ջիլ-մկանային համակարգի միկրոպատռվածքի: Կոշիկ ընտրելիս խորհուրդ է տրվել հետևել, որ «մատների դիրքը լինի ուղիղ, իսկ տակացուն՝ առաձգական»:

Նա դրական է արձագանքել նաև սպորտային կոշիկի մասին, ասելով, որ այն լավ է ազդում առողջության վրա:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика