SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա,ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ:SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝արդեն կահավորված այնպիսի վայր,որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝պարզելու համար՝արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով,թե ոչ:
SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Առողջապահության նախարարության տեսակետը նշված լուրի վերաբերյալ:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր,որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:«Սիրելի հայրենակիցներ,մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ցավոք։
Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է,տղամարդ,ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին,Թեհրանից։Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է,հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել,կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին»։