Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում անվայել արարք կատարելու համար 45-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` օգոստոսի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, որը պարզվել է՝ Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն, մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика