Երևանի որոշ դպրոցներում սեպտեմբերից երեխաների մուտքը անցաքարտերով կլինի

Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները:

Նպատակը անվտանգության ապահովումն է»,-նշեց Կարապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ծրագիրը կունենա հավելյալ ծառայություններ, որոնք կլինեն վճարովի: Ըստ ցանկության՝ ծնողն, օրինակ, կարող է հաղորդագրություն ստանալ երեխայի դպրոց մուտքի և ելքի մասին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика