Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամը ԱԺ պատգամավորին հիստերիկ է անվանում Լիզա Ճաղարյանի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի, — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը պահանջում է Ազգային ժողովից վռնդել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել: Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք», — գրել է նա։
Ավագանու անդամը հրապարակել է Գևորգ Պետրոսյանի՝ հուլիսի 22-ին կատարած գրառումը, որում վերջինս անդրադարձել է լրագրող Լիզա Ճաղարյանին` նրան անվանելով անտեսված գրչակ ու անմխիթար տիկին։