Ծնողները մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա կյանքի և վարքի վրա։
Ցավոք ամենահոգատար և սիրող ծնողներն էլ երեխաների դաստիարակության հարցում երբեմն սխալներ են գործում։
5 բան, որոնցից պետք է հրաժարվեն ծնողները, որպեսզի երջանիկ երեխա մեծացնեն։
1. Սպասումներից
Եթե մանկության տարիներին դուք երազել եք դաշնակահար դառնալու մասին, դա դեռ չի նշանակում, որ երեխային պետք է իր կամքին հակառակ երաժշտական դպրոց տանեք։
Իրագործել երեխայի միջոցով այն, ինչը ձեզ մոտ չի ստացվել մեծ սխալ է դաստիարակության հարցում։ Փորձեք հաշվի նստել երեխայի կարծիքի և ցանկությունների հետ։
2. Քննադատությունից
Մշտապես արվող դիտողությունները բացասաբար են անդրադառնում հասուն մարդու ինքնագահատականի վրա, իսկ երեխայի վրա՝ առավել ևս։
Գովեք, խրախուսեք և աջակցեք ձեր երեխային՝ անկախ նրա հաջողություններից։
3. Գերխնամքից
Չափազանց շատ հսկողությունն ու խնամքը վերջ ի վերջո բերում են նրան, որ երեխան ինֆանտիլ և անվստահ է մեծանում։
Երեխաների նկատմամբ պահվող առողջ հեռավորությունը և հավատը, որ նրանք ամեն բան կկարողանան անել, շատ ավելի մեծ օգուտ կտան երեխային։
4. Բղավոցներից
Ձայնը բարձրացնելով և բղավելով՝ դուք հասկացնել եք տալիս, որ դուք չունեք ծանրակշիռ հիմնավորումներ։
Խոսեք երեխայի հետ հանգիստ և առանց հիստերիայի, ինչպես նաև կարողացեք լսել նրան։
5. Հանուն երեխայի արվող զոհողություններից
Իր կյանքում ինչ–որ բանից հրաժարվելով հանուն երեխաների՝ հնարավոր է մայրը հետագայում չստանա սպասված փոխհատուցումը։
Բայց չէ որ երեխային ձեր զոհողությունները պետք էլ չէին։ Ավելի լավ է ձեր օրինակի վրա ցույց տաք երեխային, թե որքան կարևոր է ինքնադրսևորումը և կյանքից բավարարվածությունը։
Սիրեք երեխային այնպիսին, ինչպիին նա կա, աշխատեք ինքներդ երջանիկ լինել։ Չէ որ ծնողները երեխաների գլխավոր ուղենիշն են։