Երկու հասանելի ու պարզ դեղամիջոց որոնք կօգնեն մեղմել հարբուխի ախտանշանները

Հարբուխն ու մրսածությունը տարվա այս եղանակին ամենատարածված խնդիրներն են,սակայն հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում դրանց ախտանշանները շարունակելով վարել սովորական կենսակերպ: Այնուամենայնիվ հարբուխը կարող է դրսևորվել բավական տհաճ ախտանշաններով ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա,ուստի դրանք մեղմելու համար մասնագետները խորհուրդ են տալիս անպայման միջոցներ կիրառել:

Որպես կանոն նման դեպքերում մարդիկ օգտագործում են հատուկ դեղամիջոցներ,մինչդեռ ինքնազգացողությունը բարելավելու համար շատ արդյունավետ կարող են լինել նաև բնական միջոցները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու հասանելի ու պարզ դեղամիջոց, որոնք կօգնեն մեղմել հարբուխի ախտանշանները:

Եռման ջրին ավելացնել մի քանի կաթիլ անանուխի կամ նվենու (էվկալիպտ) եթերայուղ, այնուհետև ծածկել գլուխը սչբիչով և շնչել տաք ջրից բարձրացող բուրավետ գոլորշին:1 ճաշի գդալ թարմ անանուխին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու տաքացնել մոտ հինգ րոպե: Թուրմը քամել, ավելացնել ¼ կիտրոնի հյութ և խմել ըմպելիքը քնելուց առաջ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика