Երկու հայտնի մանկական համարվող մթերք չի կարելի տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են 6-ից մինչեւ 23 ամսական հազար ամերիկացի երեխաների սննդակարգը եւ եզրահանգել, որ երկու հայտնի ու մանկական համարվող մթերք չի կարելի տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին։

Ուսումնասիրությունների հեղինակները նշում են, որ երեխաներին շաքար տալ չի կարելի, այնինչ երկու մանկական սնունդ մեծ քանակով շաքար են պարունակում, եւ դրանց շնորհիվ մինչեւ 2 տարեկան փոքրիկները օրական 2-6 գդալ շաքար են ստանում։ Այդ երկու մթերքը քաղցր յոգուրտը եւ մրգային հյութերն են։

Մասնագետները նշում են, որ ծնողները ավելի լավ կանեն, եթե խուսափեն քաղցր յոգուրտը եւ մրգային հյութերը մինչեւ 2 տարեկան երեխաների սննդակարգ ներառելուց։

Գիտնականները հիշեցրել են, որ քաղցրի չարաշահումը մանուկ հասակում կարող է ճարպակալման, կարիեսի, ասթմայի եւ այլ խնդիրների հանգեցնել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика