Սթրեսն ամենաանտեսված խնդիրներից մեկն է, որը, սակայն, կարող է առողջական լուրջ խանգարումների պատճառ դառնալ:
Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավորինս խուսափել սթրեսային իրավիճակներից, իսկ հակառակ դեպքում՝ փորձել ազատվել սթրեսից:
Գոյություն ունեն հանգստացնող ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք օգնում են ազատվել սթրեսից ու անհանգստությունից, սակայն նմանատիպ ազդեցությամբ օժտված միջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու ժողովրդական բաղադրատոմս սթրեսից, լարվածությունից ու անհանգստությունից ազատվելու համար:
- 2:3:5 հարաբերակցությամբ խառնել կատվախոտի մանրացրած արմատը (2 մաս), դեղատնային երիցուկի չորացրած տերևներն (3 մաս) ու քիմիոնի պտուղները (5 մաս), այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ: Պատրաստի թուրմը քամել և խմել օրական 2 անգամ կես բաժակ:
- 1:1:1 հարաբերակցությամբ խառնել վաղենակի չորացրած ծաղիկները, լվածաղկի չորացրած ծաղիկներն ու խնկածաղկի խոտը, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկը սառչի: Պատրաստի թուրմը քամել և խմել օրական 2-3 անգամ կես բաժակ: