Երկարատև դադարից հետո Ալլա Լևոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որի աշխատանքներով Սիրուշոն է զբաղվել. Լուսանկարներ և տեսանյութ

Երկարատեւ դադարից հետո Ալլա Լեւոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Իմ միակ» կոչվող սիրային երգը երգչուհին նվիրել է ամուսնուն: Երաժշտության հեղինակը հենց Ալլան է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Հայկոն:

«Տարիներ առաջ էինք ձայնագրել այս երգը, հիմա նվիրվում է բոլոր այն մարդկանց, ովքեր կլսեն ու կսիրեն այն»,- BRAVO.am-ին ասել է երգչուհին:

Ալլա Լեւոնյանը պատմել է, որ հոլովակի նկարահանման աշխատանքներով Սիրուշոն է զբաղվել.«Վերջերս գործնական այցով Արցախում էի, այնտեղ էլ մտածեցինք տեսահոլովակ նկարահանել ու միանգամից գործի անցանք: Ամեն բան Սիրուշոյի նախաձեռնությամբ է եղել: Նա ու իր թիմն են զբաղվել ամեն ինչով՝ սկսած իմ ոճից, վերջացրած տեսահոլովակի տեխնիկական աշխատանքներով: Նա ամեն վայրկյան կողքիս է եղել եւ օգնել է ինձ»:

«Հատուկ չէինք ծրագրել տեսահոլովակ նկարահանել, բայց ամեն բան նպաստեց գեղեցիկ գործ ստեղծելուն: Այդ օրերին Արցախում բնությունն աննկարագրելի սիրուն էր, ու մենք կարողացանք երգին համահունչ էմոցիոնալ կադրեր ստանալ, ինչի համար շնորհակալ եմ Սիրուշոյին ու իր թիմին»,- եզրափակել է երգչուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից
Աղբյուր՝ Bravo.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика