Երիկամների աշխատանքի խանգարումներից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում անպայման ներառել սննդամթերքի այն տեսակները, որոնք օգնում են բարելավել երիկամների հյուսվածքների վիճակն ու պահպանել դրանց գործառույթները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի լավագույն տեսակները երիկամների առողջության պահպանման համար:
Սամիթ: Սամիթը միզուղիների և երիկամների համար ամենաօգտակար բույսերից մեկն է, որն օժտված է հզոր միզամուղ ու սպազմոլիտիկ հատկություներով: Այս բույսն օգնում է մաքրել միզուղիները կուտակված աղերից ու ավազից և մեղմում է ցիստիտի ու երիկամային խիթի ախտանշանները: Սակայն բուժման համար սովորաբար կիրառվում են սամիթի սերմերը:
Խնձոր: Այս միրգը բնական միզամուղ միջոց է, որը պաշտպանում է հեղուկի լճացումից և օգնում է կանխել միզաքարային հիվանդության զարգացումը: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր 1-2 հատ խնձոր ուտել:
Տանձ: Չորացրած տանձերի եփուկն ու տանձի հյութը հաճախ են նշանակվում բժիշկների կողմից որպես միզամուղ միջոց միզաքարային հիվանդության ժամանակ: Տանձն ակտիվացնում է օրգանիզմից ուրատների և օքսալատների դուրսբերման գործընթացը՝ կանխելով քարերի ձևավորումը:
Կիտրոն: Չնայած թթու միջավայրին կինտրոնի հյութը հայտնի է մեզը հիմնայնացնելու և օրգանիզմից միզաթթվի աղերի ու օքսալատների դուրսբերումն արագացնելու իր կարողությամբ:
Ձմերուկ: Ձմերուկն օժտված է հզոր միզամուղ հատկություններով և նպաստում է միզուղիների ինտենսիվ մաքրմանն ու աղերի և մանր քարերի դուրսբերմանը: Սակայն հարկ է հիշել, որ երիկամների հետ կապված անգամ աննշան խնդիրների դեպքում ձմերուկ կարելի է ուտել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Վարունգ: Վարունգի շնորհիվ օրգանիզմում նվազում է միզաթթվի մակարդակը, ինչն օգնում է պահպանել երիկամների առողջությունը:
Նյութի աղբյուր