Երեք րոպեի կանոնը հոգեբանի շատ կարևոր խորհուրդը բոլոր ծնողներին

Հոգեբանները ասում են, որ գոյություն ունի շատ կարևոր կանոն երեխայի հետ շփման մեջ: Այն անվանում են «երեք րոպեի կանոն»: Այն կայանում է նրանում, որ երեխային դիմավորես նույն ուրախությամբ, ինչպես դիմավորում եք ձեր ընկերոջը, ում երկար չեք հանդիպել: Եվ կարևոր չէ՝ վերադարձել եք խանութից, աշխատանքից թե գործուղումից: Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթացքում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը:

Շատ ծնողներ ենթագիտակցաբար կատարում են երեք րոպեի կանոնը: Օրինակ, երեխային դպրոցից վերցնելիս՝ կքանստում են, նայում են երեխայի աչքերին, գրկում են նրան, ասում, որ կարոտել են: Մինչդեռ ուրիշ ծնողներ ուղղակի բռնում են երեխայի ձեռքից, ասում «գնացինք» և շարունակում են հեռախոսով խոսել: Աշխատանքից վերադառնալով՝ մի անգամից ուշադրություն դարձրեք երեխային: Ձեր կոշիկները հանեք և վազեք նրա մոտ: Դուք մի քանի րոպե ունեք, որ նստեք նրա կողքին, հարցնեք անցած օրվա մասին և լսեք պատասխանները: Իսկ հետո նոր գնացեք ձեր գործերին:

Ուշադրություն: Կարևոր է ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ էմոցիոնալ կապը: Երբեմն մի քանի րոպե տևողությամբ մտերիմ զրույցները ավելի շատ նշանակություն են ունենում, քան միասին անցկացրած մի ամբողջ օրը, եթե մտքերով այլ տեղում եք: Երեխաների և ծնողների համար «համատեղ ժամանցը» տարբեր նշանակություն ունի: Մեծերի համար բավական է, որ երեխաները ուղղակի լինեն իրենց կողքին, երբ նրանք տան գործեր են անում կամ գնում են խանութ:

Իսկ երեխաների համար դա տեսողական կոնտակտ է, երբ ծնողները նստում են իրենց կողքին, մի կողմ են դնում բջջայինները, դադարում են մտածել խնդիրների մասին և չեն շեղվում երեխայի հետ շփումից: Անշուշտ, միշտ չէ, որ ծնողները խաղալու ժամանակ ունեն, բայց այդ պահերին հարկավոր է անել այն, ինչ երեխան է ուզում: Պետք չէ առաջարկել ժամանցի ձեր տարբերակները: Երեխան երբեք չի անկեղծանա ձեզ հետ, եթե զգա, որ դուք հաղորդակցման ժամանակ այլ բաների մասին եք մտածում:

Ժամանակը արագ է անցնում, չեք էլ նկատի, ինչպես են երեխաները մեծանում: Դրա համար էլ ժամանակ մի կորցրեք և կառուցեք նրանց հետ ճիշտ և վստահությամբ լի հարաբերություններ: Իսկ «երեք րոպեի կանոնը» կօգնի ձեզ այդ հարցում:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика