Երեք համեղ ու օգտակար վիտամինային ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել վիտամինների դեֆիցիտից և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը

Գարնանը մարդիկ հաճախ են բախվում վիտամինների պակասի ու իմունային համակարգի թուլացման խնդրին ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ու դառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառ:Թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ,ուստի իմունային համակարգի ամրապնդումն ու անհրաժեշտ վիտամինների ընդունումը լավագույն կանխարգելիչ միջոցը կլինեն դրանցից խուսափելու համար:

Նման դեպքերում կարելի է գնել պատրաստի վիտամինային համալիրներ,որոնք կօգնեն բարձրացնել իմունիտետը,սակայն դրանք կարող են բավական թանկարժեք և անգամ անարդյունավետ լինել: Միևնույն ժամանակ կարելի է փորձել ստանալ անհրաժեշտ վիտամինները բնական միջոցներից,որոնք և՛ավելի հասանելի են,և՛ավելի արդյունավետ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք համեղ ու օգտակար վիտամինային ըմպելիքի բաղադրատոմս,որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել վիտամինների դեֆիցիտից և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը՝խուսափելով վարակումներից:

1․ Մի բուռ սառեցված չիչխանի հատապտուղները տրորել ու խյուս դարձնել,այնուհետև քամել հյութն ու լցնել բաժակի մեջ:Հատապտուղների քուսպին ավելացնել եռման ջուր,դնել կրակին ու եփել 5 րոպե,այնուհետև եփուկը քամել ու ավելացնել ստացված հյութին:Քաղցրացնել ըմպելիքը մեղրով ու խմել:

2․ 1 ճաշի գդալ չորացրած սև հաղարջի հատապտուղներին ավելացնել եռման ջուր,դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե:Ավելացնել եփուկին անանուխի մի քանի տերև և 2 ժամ թրմել թերմոսի մեջ:Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքին նաև մի շերտ կիտրոն ավելացնել:

3․ 1 ճաշի գդալ չորացրած կարմիր արոսենու հատապտուղներին ու մի քանի կտոր չորացրած խնձորին ավելացնել մի բաժակ եռման ջուր,դնել կրակին ու եփել 10 րոպե այնուհետև ավելացնել մի փոքր դարչին և մոտ 2 ժամ թրմել թերմոսի մեջ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика