Երեք ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն պայքարել այտուցների դեմ:

Այտուցները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում նաև լուրջ հիվանդություններով, սակայն անկախ պատճառից այս խնդրի դեմ հարկավոր է պայքարել:

Կան դեղամիջոցներ, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից ու ազատվել այտուցներից, սակայն կան նաև բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն պայքարել այտուցների դեմ:

  • 2 ճաշի գդալ չորացրած մասուրի հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 8 ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել որպես թեյ:
  • 2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մեկ ժամ թրմել, այնուհետև քամել և խմել օրվա ընթացքում՝ բաժանելով մի քանի մասի:
  • 2 ճաշի գդալ հապալասի (брусника) տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել կրակին ու կես ժամ եռացնել, այնուհետև քամել ու խմել օրվա ընթացքում:

Այս բնական դեղամիջոցներն օգնում են արդյունավետ կերպով ազատվել այտուցներից, սակայն հարկ է հիշել, որ խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ պարզել դրա պատճառը, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ ու չզբաղվել ինքնաբուժությամբ:

Աղբյուր՝tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика