Երեւանի խնդիրները, փաստորեն, իշանափոխությունից հետո էլ չեն լուծվում: Աղբահանության վիճակը թերեւս դրա վառ օրինակն է: Աղբահանության չլուծվող խնդրին գրեթե ամեն օր ենք անդրադառնում՝ երեւանցիների բողոքներով պայմանավորված: Սակայն, ArmDay.am-ը պարբերաբար վերհանելով Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր տարիներին բարձրաձայնած խնդիրները նկատեց, որ անգամ հասարակ` մեծ միջոցներ չպաhանջող խնդիրները չեն լուծվում իր իշխանության օրոք:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգաամվոր էր 2017 թվականի հունիսի 28-ին ֆեյսբուքի իր էջին գրառում էր կատարել այն մասին, որ Երեւանում գտնվող որոշ ժամացույցներ չեն աշխատում: Նա հատուկ անսարք ժամացույցներն ընդգծելու համար լուսանկարել էր իր ձեռքի ժամացույցը եւ փողոցում տեղադրված անսարք ժամացույցներից մեկը:
«Երևանի բազմաթիվ փողոցային ժամացույցներ սխալ ժամ են ցույց տալիս։ Եվ սա արդեն խրոնիկ բնույթ է կրում։ Երևանի քաղաքապետարանը պետք է շտկի այս վիճակը»,- գերլ էր Նիկոլ Փաշինյանը։
Եվ ահա Նիկոլ Փաշինյանի գրառումից ուղիղ երկու տարի անց, իսկ իշխանափոխությունից ՝մոտ տարի ու կես, ArmDay.am-ը հետեւելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարին նույն ռակուրսով լուսանկար է հրապարակում, որտեղ կրկին ժամացույցը անսարք վիճակում է: Նշենք, որ մեր նկարահանումն իրականացրել ենք առավոտյան 10:30-ի հատվածում, իսկ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամացույցը ցույց է տալիս 08:20:
Միայն հետաքրքիր է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իր վերոնշյալ գրառումը կրկին չի հրապարակում:
«Սա արդեն խրոնիկ բնույթ է կրում, Երևանի քաղաքապետարանը պետք է շտկի այս վիճակը»
«Սա արդեն խրոնիկ բնույթ է կրում, Երևանի քաղաքապետարանը պետք է շտկի այս վիճակը»
Опубликовано Armday.am Понедельник, 12 августа 2019 г.