Երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր մայրիկ է դարձել։ Սիլվա Հակոբյանի առաջին հարցազրույցը մայրանալուց հետո

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր մայրիկ է դարձել։ Նրա և սիրելիի՝ Նորայրի առաջնեկը ստացել է Միլա անունը, որը մայրիկն ընտրել էր դեռ 8 տարի առաջ։

Մայրանալուց հետո Սիլվան առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life-ին ու հայտնել, որ ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում։ Նորաթուխ մայրիկը կատակեց, որ «կերած-խմած» աղջիկ է ունեցել՝ 3,1 կգ քաշով և 51 սմ հասակով։

Սիլվան պատմեց, որ կարճ ժամանակով է տեսել դստերը, բայց հասցրել է նկատել, որ նա հայրիկի կրկնօրինակն է։

Մինչև մայրանալը մեզ տված հարցազրույցում Սիլվան նկարագրել էր, թե իր պատկերացմամբ ինչպիսին է լինելու դուստրը։ «Շատ սպիտականաշկ, շեկ մազերով, կապուտաչյա, համովիկ, սիրուն աղջիկ: Իմ կարծիքով՝ պապայի գեներն ուժեղ կլինեն»,- ենթադրում էր երգչուհին և, իր խոսքով, չէր սխալվում։ Ըստ մայրիկի՝ փոքրիկը շատ նման է հայրիկին։

«Չեմ համբերում, թե երբ եմ կրկին տեսնելու փոքրիկիս։ Քիչ հետո կտեղափոխվեմ հիվանդասենյակ և իրեն կբերեն ինձ մոտ»,- ասաց նորաթուխ մայրիկը։

Փոքրիկ Միլայի ծնունդը շատ սպասված էր Սիլվայի ու Նորայրի ընտանիքում։ Հիմա երգչուհին իրեն լիարժեք երջանիկ է համարում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика