Երգիչ Վաչե Ամարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Երգիչը մեկնաբանել է երեխայի անվան ընտրությունը և շնորհակալություն հայտնել կնոջը

Երգիչ Վաչե Ամարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Կինը՝ Աննան, նրան կրկին որդի է պարգևել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ՝ հուլիսի 24-ին:

Ծնողները տղային տվել են Սերգեյ անունը: Մեկնաբանելով անվան ընտրությունը՝ Վաչեն հայտնել է, որ փոքրիկին անվանակոչել են ի պատիվ իրենց կնքահոր:

«Իմ կյանքի իմաստին՝ Աննային, շնորհակալություն»,- գրել է երգիչը, ապա նկատել, որ փոքրիկը նման է ավագ եղբորը՝ Ալեքսին ու համբերություն է մաղթել իրենց:

Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Ալեքսը, արդեն երկուսուկես տարեկան է:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика