Երգիչ Արմենչիկն տոնում է 39-ամյակը, ինչի առթիվ նրան կեսգիշերին շնորհավորել են ընտանիքի անդամները՝ կինը՝ Լուսինեն և որդին Մայքլը։ Նրանք երգչին շնորհավորել են «Happy birthday, Արմեն» մակագությամբ տորթով, ինչին երգիչն արձագանքել ․ «Վերջը խաբեցիք ինձ»։ Երգիչն Ինստագրամի «Սթորի» բաժնում տեղադրել է նրանց անակնկալի տեսանյութերը։
Տորթի մոմերը փչելիս երգիչն ընտանիքի անդամների ներկայությամբ բարձրաձայն է ասել իր ցանկությունները, սակայն տեսանյութը հրապարակելիս կինը ձայնն անջատել է հանրության համար։ Արմենչիկն իր էջում կիսվել է նաև ընկերների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։