Ես հո շիզոֆրենիկ չեմ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է. Շարմազանով

Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ից ՀՀԿ անդամ չէ, իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից, հետևաբար նա ազդեցություն չունի կուսակցական որոշումների վրա: Բայց Կարեն Կարապետյանը մեր գործընկերն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և այն խոսակցություններին, թե դա կապ ունի նրա հետ, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, Շարմազանովն ասաց, որ աղերսներ տեսնում է երկու գործերում. «Եվ ոչ միայն այս հարցում:

Նիկոլ Փաշինյանի ցանկացած ներքաղաքական գործունեության մեջ կա Փաշինյանի անձնական դիրքորոշումն ու անձնական վրեժխնդրությունը: Նա դատարաններն արգելափակելու անօրինական կոչ արեց, երբ Քոչարյանն ազատ արձակվեց:

Նա Արցախի իշխանությունների նկատմամբ սուր հայտարարություններ արեց, երբ Սերժ Սարգսյան Արցախում էր, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը եկան դատարան և միջնորդություն ներկայացրեցին»: Շարմազանովը նշեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ մեկի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես չեմ քննադատում ուրախանալով: Քննադատությունը հոգևոր տառապանք է, մեր սիրտը ցավում է Հայաստանի համար: Ես հո ստահակ չեմ, որ ասեմ՝ ինչքան վատ, այդքան՝ լավ: Ես հո շիզոֆրենիկ չեմ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Աղբյուր՝asekose.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика