Ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ Սասուն Միքայելյան

Մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած է ՔՊ-ից՝ վարչության անդամ չընտրվելու կապակցությամբ և պատրաստվում է մանդատը վայր դնել: Այսօր, սակայն Միքայելյանը հերքեց այդ լուրերը:

«Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ…. Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին և էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է

երևի, որ արդար ընտրություններ ա եղել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավքե, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինչ-որ էս խաղերի կամ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ տենց խռովեմ, նեղանամ. ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ»,- ասաց նա:

Աղբյուր՝mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика