Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմները:
Ապրիլյան պատերազմի հերոսների հարազատները հրապարակումից հետո այցելել են Եռաբլուր:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում տեղի ունեցածը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն և պարզեն կատարվածը»,-ասաց Ջանոյանը:
Ավելի ուշ Tert.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: