Սնկային վարակը բավական տարածված հիվանդություն է, որին կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն խնդիրն այն է, որ վարակվելը բավական հեշտ է, մինչդեռ բուժումը բավական երկարատև է ու հոգնեցուցիչ:
Սնկերի ի հայտ գալը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն ամենատարածվածը «չշնչող» կոշիկ կրելն է, որի դեպքում ոտքերը երկար ժամանակ խոնավ միջավայրում են մնում:
Գոյություն ունեն եղունգների ու մաշկի սնկային հիվանդությունից ազատվելու բազմաթիվ միջոցներ, սակայն քչերը գիտեն, որ այս խնդրի դեմ կարելի է պայքարել նաև մի շատ հասանելի դեղաբույսի միջոցով:
Երիցուկը սնկային հիվանդության բուժման լավագույն միջոցներից է: Այն օժտված է հանգստացնող ու հակասեպտիկ հատկություններով, ինչի շնորհիվ ոչ միայն օգնում է մեղմել տհաճ ախտանշանները, այլև ազատում է սնկերից: Երիցուկով պատրաստված բնական բուժիչ միջոցները և՛ արդյունավետ են, և՛ շատ ավելի հասանելի, և՛ բացարձակապես անվնաս: Ավելին՝ դրանք շատ ավելի օգտակար են, քան դեղամիջոցները, ուստի չեն առաջացնում կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սնկային հիվանդության դեմ պայքարի երեք միջոց, որոնց հիմնական բաղադրիչը երիցուկն է:
Երիցուկով քսուք
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ մանրացրած երիցուկ (սրճաղացով փոշի դարձնել),
50 մլ ձիթայուղ կամ կոկոսյան ընկույզի յուղ (կարելի է կիրառել նաև արևածաղկի յուղ),
10 գրամ մանրացրած մեղրամոմ:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լցնել բաժակի մեջ և գոլորշու միջոցով տաքացնել 45-50 րոպե (մեղրամոմը պետք է ամբողջությամբ հալվի): Երբ խառնուրդը մի փոքր սառչի, լցնել այն մաքուր ապակյա տարայի մեջ և օգտագործել օրական առնվազն մեկ անգամ (ցանկալի է երեք անգամ)՝ քսելով ախտահարված հատվածներին:
Երիցուկով կոմպրես
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ երիցուկ,
1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը.
Եռման ջուրն ավելացնել երիցուկին, թրմել 15 րոպե, այնուհետև քամել և ստացված եփուկն օգտագործել ախտահարված հատվածներին կոմպրեսների տեսքով դնելու համար: Այս բուժիչ կոպրեսն անհրաժեշտ է թողնել ամբողջ գիշեր:
Երիցուկով ոգեթուրմ.
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ճաշի գդալ երիցուկ,
1 ճաշի գդալ կանթեղախոտ (чистотел),
100 մլ սպիրտ 70%:
Պատրաստման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնել և թրմել առնվազն 21 օր՝ ամեն օր տարան թափահարելով: Ստացված ոգեթուրմը հարկավոր է օգտագործել օրական երկու անգամ՝ քսելով ախտահարված հատվածներին: Բուժումից հետո այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական 2-3 անգամ հետագա կրկնությունից խուսափելու համար:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
Նյութի աղբյուր