Եկեղեցում երեխայի մկրտությունը վերջացել է սկանդալով։Քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել

ՌԴ Լենինգրադսկայայի շրջանի Գատչինա քաղաքում երեխայի մկրտությունը Մարիենբուրգի եկեղեցում վերջացել է սկանդալով: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Մկրտության արարողության ընթացքում հոգևորականը կոպիտ է վարվել երեխայի հետ, ինչի արդյունքում փոքրիկը ստացել է վնասվածքներ:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է հոգևորականը գլխիվայր ընկղմում երեխային ջրի մեջ, չնայած որ նա արդեն բավականին մեծ է ավազանի համար: Երեխայի մայրը դեպքի առթիվ դիմել է ոստիկանություն:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика