Ելակով աղանդեր՝ ընդամենը 15 րոպեում. պարզ, հասկանալի, արագ, համեղ և օգտակար…

Երևի ավելի համեղ բան չկա, քան ամառային մրգերով և հատապտուղներով աղանդերը: Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է շատ նուրբ և համեղ աղադեր պատրաստել՝ ընդամենը 1 րոպեում: Պարզ, հասկանալի, արագ, համեղ և օգտակար…Դրանում կարող եք ինքներդ համոզվել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • թխվածքաբլիթ՝ 200գ
  • ելակ՝ 400գ
  • շաքարավազ՝ 100գ
  • կաթնաշոռ՝ 250գ
  • սերուցք՝ 200մլ

Ինչպես պատրաստել ելակով և կաթնաշոռով աղանդերը.

  • Ցանկալի է վերցնել բիսկվիթային թխվածքաբլիթ: Սկզբում մանրացրեք այն բլենդերի օգնությամբ:
  • Խորը տարայի մեջ հարեք սերուցքն ու 50գ շաքարավազը, ավելացրեք կաթնաշոռը և շարունակեք հարել՝ մինչ միասեռ զանգված կստացվի:
  • Լվացեք և կտրատեք 200գ ելակը: Խառնեք այն մնացած շաքարավազի հետ: Իսկ ելակի մյուս կեսն ուղղակի կտրեք մեջտեղից՝ առանց պոչիկները հանելու:
  • Վերցրեք փոքր աղցանամաններ և շերտերով դրեք բաղադրիչները. թծվածքաբլիթը, հաջորդ շերտը՝ կաթնաշոռը, երրորդը՝ շաքարավազով ելակը, կրկին՝ սերուցքով կաթնաշոռ, իսկ վերջում դրեք պոչիկներով ելակը:
    Բարի ախորժակ:
ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика