Ելակը կանխում է ստամոքսի վնասվածքներն ալկոհոլի գործածության դեպքում

Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ելակը նվազեցնում է ստամոքսի լորձաթաղանթի վնասվածքների մակարդակն ալկոհոլային ըմպելիքների գործածության դեպքում: Ինչպես գրում է actualnews.org կայքը, նման ազդեցությունը պայմանավորված է հատապտղի հակաօքսիդանտային հատկություններով:

Մասնագետները լաբորատոր առնետների մասնակցությամբ գիտափորձ են անցկացրել, որի ընթացքում կրծողների մի խումբը 10 օր շարունակ ելակ է ստացել, իսկ մյուս խումբը սնվել է հասարակ սնունդով: Այնուհետև գիտնականները կենդանիներին սկսել են ալկոհոլ տալ ու հետևել նրանց ստամոքսի վիճակին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ելակի շնորհիվ առաջին խմբի կրծողների մոտ ստամոքսի խոցերն ավելի քիչ են եղել, քան երկրորդ խմբի կրծողների մոտ:

Այս գիտափորձի արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ելակը կանխում է ալկոհոլի գործածության հետևանքով ստամոքսի հիվանդությունների, այդ թվում նաև գաստրիտի զարգացումը:

Հատապտուղն ակտիվացնում է հակաօքսիդանտային պաշտպանությունն ու օրգանիզմի ֆերմենտների աշխատանքը, ինչպես նաև նվազեցնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների մակարդակը:

.tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика