Եթե սիրում եք ցերեկը քնել անպայման պետք է կարդաք սա

Դուք ուշադրություն դարձրել եք, որ օրվա մեջ 5 րոպեանոց քունը, որը կարող է լինել նստած, կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակոիմ, տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա, քան երկարատև գիշերային քունը հարմարավետ, տաք մահճակալում։ Պարզվում է, որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից: Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա։

Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։ Օրը աննկատ թռնում է, իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։ Ի՞նչ առավելություններ ունի ցերեկվա քունը։ Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է՝ ցերեկվա հանգստից հետո։

Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը, ինչպես պարզել են գիտնականները, համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։ Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկները։ Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո, որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։ Օրինակ, Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին, երբ նկարել է իր գլուխգործոցները։

Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ, բանաստեղծությունները, որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել, արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո։ 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։ Ուտելիքը թվում է համեղ, երաժշտությունը ավելի լսելի, գույները պայծառ։ Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։ Այն ապակտիվանում է քնի ժամանակ։ Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի, առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика