Եթե սիրում եք խրթխրթան ֆրի և ուզում եք պատրաստել, ուրեմն՝ ձեզ հարկավոր է հետևել այս բաղադրատոմսին

Գրեթե բոլորն են սիրում կարտոֆիլ: Այն հեշտ է պատրաստվում և ուղղակի շատ համեղ է և, որ ամենակարևորն է, կարտոֆիլից կարելի է պատրաստել բազամթիվ համեղ ուտեստներ։ Դրանք համեղ են ստացվում՝ անկախ նրանից, թե ինչպես եք դուք այն պատրաստում։ Իսկ ինչ վերաբերում է կարտոֆիլի ֆրիին, այն իսկական հրաշք է։ Ֆրի սիրում են բոլորը։

Որպեսզի դրան լրացուցիչ համ հաղորդեն, մարդիկ հաճախ օգտագործում են այն կետչուպի, մայոնեզի և համեմունքների հետ։ Կարտոֆիլի ֆրին ունի հիասքանչ համ և հետաքրքիր բույր։

Այն փափուկ է ներսից և խրթխրթան՝ արտաքինից։ Սակայն քանի որ այն պատրաստում են մեծ քանակությամբ ձեթով, դրա համար ֆրին շատ վնասակար է առողջության համար։ Մի՛ անհանգստացեք և մի հրաժարվեք ձեր սիրած ուտելիքից, քանի որ մենք ունենք իդեալական լուծում հատուկ ձեզ համար։ Ամենակարևորն այն է, որ կարտոֆիլի ֆրին կարելի է պատրաստել առանց ձեթի որևէ կաթիլի։

Ձեզ հարկավոր է՝

  • 5-ից 7 կարտոֆիլ,
  • 2 ձվի սպիտակուց,
  • մի փոքր աղ՝ ըստ ճաշակի,
  • քաղցր կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը՝

Նախ՝ ձեզ հարկավոր է մաքրել կարտոֆիլը։ Կտրեք այն մանր կտորների։ Այնուհետև հարկավոր է առանձնացնել ձվի սպիտակուցը։ Հարեք այն մինչև փրփրալը։ Ավելացրեք համեմունքները։

Համոզվեք, որ ամեն ինչ լավ խառնված է։ Հաջորդ քայլը՝ դնել կարտոֆիլը տապակի վրա։ Դուք պետք է տաքացնեք այն ջեռոցում՝ 200-220 աստիճանի տակ։ Թողնել այնտեղ 7-10 րոպե։ Համոզվեք, որ կարտոֆիլի մակերևույթը դարձել է ոսկեգույն։ Միակ բանը, ինչ ձեզ մնաց անելու, այն ուտելն է։ Որպեսզի բարելավվեք համը, դուք կարող եք ավելացնել այն ամենը, ինչ ուզում եք։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика