Պատկերացրեք, որ սուպերմարկետում ապրանք վերցնելիս պատահաբար անզգուշ շարժում եք արել և գցել թանկարժեք մի գինի։
Ձեր ուղղությամբ շարժվում է մենջերը կամ պահակը։ Ի՞նչ անել այդ դեպքում։ Ահա, թե ինչպես է կարելի խուսափել այս ապրանքի գումարը վճարելուց՝ օրենքի սահմաններում։
Մտապահեք այս պարզ արտահայտությունը
«Խանութին վնաս հասցրած անձը ազատվում է վնասը փոխհատուցելու պարտականությունից, եթե վնասը պատճառվել է ոչ իր մեղքով»:
Եթե դուք խանութում պատահաբար դիպել եք դարակներին և որևէ բան կոտրել, ապա դա Ձեր մեղքն է և դուք պարտավոր եք վճարել դրա համար, սակայն եթե խանութի ադմինիստրացիան խախտել է անվտանգության կանոնները, ապա դուք ազատվում եք պատասխանատվությունից։
Խանութը մեղավոր է, եթե՝
Դարակի վրայի ապրանքները անկայուն են դասավորված։ Դարակների միջը հեռավորությունը փոքր է 1.4մ –ից՝ 100 ք.մ. մակերեսով խանութների համար, և 2.5 մետրից՝ մինչև 400 ք.մ. մակերեսով խանութների համար։
Եթե հատակը թաց է եղել, կամ վատ ծածույթի պատճառով դուք սայթաքել էք։ Եթե միջանցքները փակ են ապրանքներ պարունակող արկղերի պատճառով։ Եթե ապրանքը կոտրվել է, դրամարկղի ուղղուց ընկնելու պատճառով։
Ի՞նչ անել, եթե Ձեզ ստիպում են վճարել
Հիշեք՝ դուք պարտավոր եք վճարել ապրանքի համար, եթե Ձեր մեղքը ապացուցվի դատարանում։
Բողոքների գիրքը խնդրեք և մեջը մանրամասն նկարագրեք պատահարը՝ թողնելով դեպքի ամսաթիվը և ժամը, ինչպես նաև Ձեր կոնտակտային ինֆորմացիան։
Ի՞նչ անել, եթե Ձեզ խանգարում է պահակը
Եթե դուք թողել եք Ձեր կոնտակտային տվյալները և նշել էք, որ կվճարեք դատարանի որոշումից հետո, ապա պահակը իրավունք չունի խանգարել Ձեզ լքել տարածքը։
Հիշեցրեք աշխատակցին, որ նա խախտում է Ձեր իրավունքները. Եթե այդ զգուշացումը ազդեցություն չունենա, իրավապահ մարմիններին դիմեք։