Պատահել է, չէ՞, որ դուք գնել եք պահածոյացված միս կամ խտացրած կաթ, բայց հետո բացիչ չես գտել, որպեսզի բացես այն: Եթե այո, ապա այս լայֆհաքը հենց քեզ համար է, որովհետև այն կօգնի քեզ լուծել այս պրոբլեմը գդալի շնորհիվ:
Իհարկե, դու պետք է ֆիզիկական ուժ գործադրես, որպեսզի ամեն ինչ ստացվի: Սակայն ճիշտ ընտրված անկյունը և նրա վրա ճնշումը կօգնեն բացել պահածոն:
Սկզբում դու պետք է անես ամենադժվարը՝ մի ճեղք բացես, իսկ հետո արդեն շարունակես բացել տարան՝ ներս խցկելով գդալը: Զգույշ եղիր, որովհետև նման եղանակով տարայի բացումը սուր եզր է ստեղծում տարայի վրա, ինչը կարող է վնասել ձեռքերդ:
Եվ այսպես, եթե ուզում եք գդալի միջոցով բացել պահածոյացված տարան, ուշադիր դիտեք ստորև տեղադրված տեսանյութը: