Երկար ժամանակ է, ինչ պատրաստում եմ նուտելլա տանը, որն ավելի համեղ է քան խանութից գնվածը, ավելի էժան և առողջարար։
Բաղադրությունը․
- Կաթ — 1 բաժակ;
- Ալյուր — 1,5 ճաշի գդալ;
- Շաքարավազ — 1 բաժակ;
- Կակաո — 2 ճաշի գդալ;
- Կարագ — 1 ճաշի գդալ;
- Մանրացրած ընկույզ — 3 ճաշի գդալ:
Ինչպե՞ս պատրաստել․
- 1 Նախ եռացրեք կաթը կարագով։
- 2 Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն։
- 3 Դանդաղ ավելացրեք ստացված խառնուրդը կաթին՝ անընդհատ խառնելով։
- 4 Խառնուրդը պետք է թողնել ցածր կրակի վրա, 10-12 րոպե։
- 5 Թողեք սառչի, ավելացրեք մանրացրած ընկույզը, և դրեք սառնարան։
- Նախաճաշին կունենաք տանը պատրաստված նուտելլա։ Անպայման փորձեք այս բաղադրատոմսը։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru