Դեղագործական մաֆիաների դեղամիջոցների վրա փողերը վատնելու փոխարեն կան ավելի արդյունավետ ու բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ոչ պակաս, քան նույն դեղամիջոցները:
Դուք կազատվեք հազից վերջնականապես և դեռ կհարստացնեք ձեր օրգանիզմը վիտամիններով: Ստորև կտեսնեք, թե որքան հեշտ է այս միջոցը պատրաստելը:
Բաղադրիչներ՝ 2 հասած բանան, 2 ճ/գ մեղր, 400 մլ ջուր: Պատրաստումը՝ Ջուրը լցրեք կաթսայի մեջ և դրեք կրակին, թող եռա: Այդ ընթացքում մաքրեք բանանի կեղևը և բանանները լավ տրորեք պատառաքաղով:
Հենց ջուրը կսկսի լավ եռալ, անջատեք կրակը և բանանը քիչ-քիչ լցրեք ջրի մեջ: Լավ խառնեք, մինչև կստանաք միասեռ զանգված: Երբ խառնուրդը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրը և վերջ, դեղամիջոցը պատրաստ է:
Ինչպես օգտագործել՝ Ընդունեք օրական 4 անգամ մի քանի թեյի գդալից: Օգտագործելուց առաջ մի փոքր տաքացրեք այն: Ընդամենը մի քանի օրից կզգաք՝ ինչպես է հազն ամբողջովին անցել: Այս խառնուրդը նաև կարգավորում է քունը, որովհետև բանանն օժտված է հանգստացնող հատկությամբ: