Դուք գիտեի՞ք այս նշանների բացատրությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ նշանների բացատրությանն

Յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ ուշադրություն դարձրել ենք հագուստի պիտակի վրա առկա նշաններին, որոնցից շատերը մեզ համար, մեղմ ասած, անհասկանալի և ավելորդ են թվացել… դրա հետևանքով փչացել են մեր ամենասիրելի հագուստները:
Այս խնդիրը շրջանցելու համար, առաջարկում ենք ծանոթանալ նշանների բացատրությանն ու այսուհետ հագուստը «խնամելիս» չանտեսել դրանք:

1. Հագուստը պետք է լվանալ ձեռքով:

2. Լվանալն արգելված է:

3. Հագուստը պետք է լվանալ առավելագույնը 30 ջերմաստիճան ջրում. չպետք է շփել կամ սեղմել:

4. Հագուստը կարելի է լվանալ և՛ ձեռքով, և՛ լվացքի մեքենայով՝ նշված ջերմաստիճանից ոչ բարձր ջրում:

5. Հագուստը կարելի է լվանալ և՛ ձեռքով, և՛ լվացքի մեքենայով, սակայն ենթակա չէ լվացքի մեքենայի ուժեղ մեխանիկական մշակմանը: Անհրաժեշտ է պարզաջրել պարբերաբար պտտվող սառը ջրում: Քամելիս լվացքի մեքենայի կարգավորումները պետք է դնել դանդաղ ռեժիմի տակ:

6. Հագուստը պետք է լվանալ մեծ քանակությամբ ջրում, նրբորեն, մինիմալ մեխանիկական մշակմամբ:

7.Թույլատրվում է լվանալ քլոր պարունակող սպիտակեցնող նյութերով: Անհրաժեշտ է օգտագործել միայն սառը ջուր և հետևել, որպեսզի լվացքի փոշին ամբողջովին լուծվի ջրում:

8. Հագուստը արգելված է լվանալ քլոր պարունակող նյութերով:

9. Հագուստը թույլատրվում է արդուկել:

10. Թույլատրվում է արդուկել առավելագույնը 110 աստիճան ջերմությամբ:
Նույն կանոնը գործում է սինթետիկ գործվածքների դեպքում: Նմանատիպ գործվածքներ արդուկելիս անհրաժեշտ է օգտագործել կտորից միջադիրներ և չօգտագործել գոլորշի:

11. . Թույլատրվում է արդուկել առավելագույնը 150 աստիճան ջերմությամբ:
Բրդե, գործվածքե հագուստների համար է: Խորհուրդ է տրվում արդուկել խոնավ կտորից միջադիրով:

12. Թույլատրվում է արդուկել առավելագույնը 200 աստիճան ջերմությամբ:
Վուշե, բամբակե գործվածքների համար է:

13. Թույլատրելի է միայն չոր մաքրում:

14. Թույլատրելի է չոր մաքրում՝ ցանկացած տեսակի աղտահանող հեղուկով:

15. Թույլատրվում է լվանալ քլոր և ածխաջրածին պարունակող նյութերով:

16. Թույլատրվում է լվանալ միայն ածխաջրածին պարունակող նյութերով:

17. Թույլատրվում է լվանալ քլոր և ածխաջրածին պարունակող նյութերով:
Պետք է վերահսկել ջրի քանակությունը, լվացքի մեքենայի մեխանիկական մշակումը և չորացման ջերմաստիճանը:

18. Թույլատրվում է լվանալ ածխաջրածին պարունակող նյութերով:
Պետք է վերահսկել ջրի քանակությունը, լվացքի մեքենայի մեխանիկական մշակումը և չորացման ջերմաստիճանը:

19.Թույլատրվում է քամել և չորացնել լվացքի մեքենայով:

20. Չի թույլատրվում քամել և չորացնել լվացքի մեքենայով:

21. Հագուստը պետք է չորացնել գոլ ջերմաստիճանում:

22. Հագուստը պետք է չորացնել տաք ջերմաստիճանում:

23. Հագուստը քամելուց հետո թույլատրվում է ուղղահայաց փռելով չորացումը:

24. Հագուստն անհրաժեշտ է քամել առանց սեղմելու:

25. Հագուստն անհրաժեշտ է չորացնել հարթ մակերևույթի վրա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика