Եգիպտացորենով բրինձը մի պարզ ուտեստ է նրանց համար,ովքեր դիետա են պահում:Դուք կարող եք պատրաստել սա որպես հիմնական ուտեստ:
Բաղադրությունը.
Բրինձ 50 գ
Եգիպտացորեն պահածոյացված 50 գ
Գազար 1 հատ
Սոխ 1 հատ
Սամիթ 1 կապ
Բուսական յուղ 3 ճաշի գդալ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը. Բրինձը եփել մինչև պատրաստ լինի,լավ լվանալ,չորացնել:Բուսական յուղով թավայում տապակել մանր կտրատած սոխը և քերած գազարը,եփել 2-3 րոպե ցածր ջերմաստիճանի վրա:Ավելացնել բրինձը:Ավելացնել պահածոյացված եգիպտացորենը և մանրացրած սամիթը,աղ և խառնել:Վերջ,Եգիպտացորենով բրինձը պատրաստ է մատուցման համար: