4 ախտանշան որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կանգային սրտային անբավարարության դեպքում

Կանգային սրտային անբավարարությունը շատ վտանգավոր հիվանդություն է, որը պայմանավորված է լինում սրտամկանի թուլացմամբ: Այս խանգարումը ենթադրում է, որ սրտամկանն ունակ չէ ապահովել արյան շրջանառությունն ինչպես հարկն է, ինչի հետևանքով բջիջները չեն ստանում բավարար քանակությամբ արյուն և ամենօրյա ակտիվությունը պահպանելը մարդու համար լուրջ խնդիր է դառնում: Բանն այն է, որ սրտամկանի ճիշտ աշխատանքի շնորհիվ են բջիջները ստանում արյունն ու անհրաժեշտ սննդարար նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում օրգանիզմը պարզապես չի կարողանա նորմալ աշխատել:

Սրտային անբավարարությունը կարող է պայմանավորված լինել ցանկացած գործոնով, որը կարող է վնասել սրտամկանը: Նման գործոն կարող է լինել նաև սրտի իշեմիկ հիվանդությունը, որի դեպքում սրտամկանին արյուն մատակարարող կորոնար զարկերակը խցանվում է կամ նեղանում, ինչի հետևանքով օրգանը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ արյուն: Կանգային սրտային անբավարարություն կարող է զարգանալ սրտամկանի վրա մշտական բացասական ազդեցություն ունեցող խնդրի դեպքում, ինչպիսին են զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, երիկամային անբավարարությունը կամ վահանագեղձի խանգարումները:

Կանգային սրտային անբավարարությունը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է: Այս հիվանդության ախտանշանները կարող են նման լինել նաև այլ հիվանդությունների ախտանշաններին, սակայն այնուամենայնիվ դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ստորև նշված ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել:

Հազ Արյան շրջանառության խանգարման հետևանքով թոքերում կարող է լճացման գործընթաց սկսվել, ինչը հանգեցնում է հեղուկի կուտակման ու դառնում հևոցի պատճառ անգամ հանգստի ժամանակ (հատկապես հորիզոնական դիրքում): Նման դեպքերում կարող է նկատվել նաև չոր հազ:

Այտուցներ Սրտային անբավարարության ֆոնին հաճախ սովորականից ավելի քիչ արյուն է մատակարարվում երիկամներին, ինչը կարող է դառնալ դրանց ակտիվության նվազման և հեղուկի կուտակման պատճառ: Այս դեպքում հաճախ այտուցվում են կոճերը, ոտնաթաթերն ու որովայնը, ինչպես նաև նկատվում է քաշի ավելացում:

Հոգնածություն ու գլխապտույտ Օրգաններում արյան հոսքի դանդաղումը կարող է դառնալ ֆիզիկական թուլության պատճառ: Ավելին՝ այս դեպքում արյան շրջանառությունը վատթարանում է նաև գլխուղեղում, ինչը հաճախ հանգեցնում է գլխապտույտների ու ապակողմնորոշվածության, ուստի նման ախտանշանները նույնպես չի կարելի անտեսել:

Սրտի անկանոն ու արագ աշխատանք Կանգային սրտային անբավարարության դեպքում արյան պակասը փոխհատուցելու համար սրտամկանը հաճախ սկսում է ավելի արագ ու անկանոն աշխատել, ինչը կարող է դառնալ սրտխփոցի պատճառ:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика