Դերասան Նարեկ Հայկազյանի 36-ամյակի անակնկալն ու կնոջ նվերը

Դերասան Նարեկ Հայկազյանն այսօր տոնում է 36-ամյակը, ինչի առթիվ Tert.am Life–ը զրուցել է հոբելյարի հետ: Դերասանը պատմեց, որ տոնական օրը սկսել է ընտանիքի և ընկերների հետ. «Առաջին շնորհավորանքը ստացել եմ կնոջիցս ու երեխաներիցս: Կեսգիշերին ընկերներս անակնկալ արեցին` եկան մեր տուն, շնորհավորեցին ինձ: Հիմնական անակնկալս դա էր»,-ասաց նա։

Կինը` դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ամուսնուն դեռ անակնկալ չի մատուցել. «Ծովինարն ինձ մեծ գումար է նվիրել` ուզում էր հեռախոս գնել, բայց քանի որ բնավորությամբ բծախնդիր եմ, նվիրեց գումարը` հեռախոսի ընտրությունը թողնելով ինձ»: Նարեկի խոսքով` տարեդարձը հիմնականում մեծ շուքով է նշում, բայց այս տարի, իրավիճակից ելնելով, կլինի տանը։

«Մինչև ժամը վեցը պետք է թատերական իմ խմբակում դասավանդեմ: Վստահ եմ` երեկոյան ընկերներս կգան ու փոքրիկ հավաքույթ կունենանք: Չենք պատրաստվում խախտել պարետատան սահմանած կանոնները,- ասաց նա, ապա նկատեղ, որ հաջորդ տարի` 37-ամյակին, մեծ խնջույք կկազմակերպի,- 7 թիվը շատ եմ սիրում: Վստահ եմ, որ այս իրավիճակը շուտով կանցնի, հաջորդ տարի ծննդյանս օրը մեծ շուքով կնշեմ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել»:

Նարեկը նշեց, որ ծննդին տխրում է. «Իհարկե, շնորհակալ եմ Աստծուն և ծնողներիս, որ ծնվել եմ, բայց տարվա այս օրը տխրում եմ: Գուցե, դա մեծանալու հետ է կապված»: Դերասանի խոսքով` միայն մի երազանք ունի` այն է, որ իր սիրելի մարդիկ առողջ լինեն, մնացածն ինքը կանի։ Առհասրակ, Նարեկն իրեն երջանիկ է զգում. «Իմ կյանքն ինձ դուր է գալիս, ոչինչ չէի ցանկանա փոխել, նույնիսկ, իմ սխալները։ Առանց դրանց չէր լինի այն հիանալի կյանքը, որն ունեմ: Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է` բալիկներս, կինս»,-ասաց դերասանը:

Մարիամ Խաչատրյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика