Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը՝ սեքսուալության ու իր զգեստապահարանի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն այս ընթացքում «Արմենիա TV»-ի եթերում է՝ վարում է «Բարի լույս» ծրագիրը նաև, բավականին խիտ գրաֆիկով նկարահանվում է «Դեպի ճամբար» հեռուստասերիալում։

Սաթենիկը Tert.am Life-ի հետ զրուցել է նախասիրությունների, սեքսուալության և իր զգեստապահարանի մասին։ Դերասանուհու խոսքով, ինքն անգամ եթերային դադարների ժամանակ ունենում է հագեցած առօրյա։

«Երբ եթերային դադար է լինում ինձ մոտ, նախընտրում եմ առօրյաս լցնել հետաքրքիր ֆիլմեր դիտելով, սպորտով եմ սիրում զբաղվել և իհարկե ընտանեկան հոգսերով»,- ասաց դերասանուհին։

Անդրադառնալով իր ոճին՝ Սաթենիկն ասաց, որ իր զգեստապահարանում գերակշռում է այն ոճը, որն այդ պահին իրեն դուր է գալիս։ Թե որքան գումար է դերասանուհին ծախսում զգեստապահարանի վրա՝ ծիծաղելով արձագանքեց, որ դա պետական գաղտնիք է։

Սովորաբար գրավիչ կերպաներով եթերում ներկայացող դերասանուհին, խոսելով իր սեքսուալության բանաձևի մասին, նշեց․ «Սեքսուալության բանաձևը, կարծում եմ, հետևյալն է․ կանայք երբեք չպետք է մոռանան, որ իրենք կին են, միշտ լինեն խնամված և իհարկե ժպտան։ Ինքս ինձ սեքսուալ համարում եմ, և դա իմ կանացիությունն է»։

Ինչ վերաբերում է համարձակ հագուստով սեքսուալությունն ընդգծելուն՝ Սաթենիկը պատասխանեց․ «Եթե համարձակություն ասելով նկատի ունենանք բաց հագուստները, ապա իմ զգեստապահարանում չկան նմանատիպ զգեստներ։ Ինքս երբեք չեմ ձգտել հատուկ բացել մարմնիս այս կամ այն մասերը։ Եթե հատուկ են բացում մարմնի այս կամ այն հատվածը, ապա դա երևի վուլգարություն է, իսկ եթե հագուստի ոճի, ձևի պահանջն է և այն յուրահատուկ կերպով ընդգծում է կնոջ գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ դա ոճային է»։

Հեղինակ Զառա Ղազարյան

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика