Դերասաններն ու ռեժիսորը բացահայտում են ո՞վքեր են «Անհայտ բաժանորդ»-ի ամենապոզիտիվ, ամենաբարի, ամենախաղաղ, ամենաէմոցիոնալ անդամները․

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին: Սոս Ջանիբեկյանի, Անի Խաչիկյանի, Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի, Բաբկեն Չոբանյանի, Մարջան Ավետիսյանի ու Արթուր Մանուկյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են: Նկարահանման վերջին օրը Tert.am Life-ը «Հարցախույզ» շարքի շրջանակում «հարցաքննել» է ստեղծագործական թիմի անդամներին ու հետաքրքիր բացահայտումներ արել միմյանց մասին:

Սեպտեմբերի 5-ին ռեժիսոր Արշո Հարությունյանի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա, մինչև այդ առաջարկում ենք ծանոթանալ նրանց բեքսթեյջի տրամադրություններին: Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը հագուստների գծով նկարչի ասիստենտ Նարինե Սահակյանն ու Անի Խաչիկյանն էին: Ամենապահանջկոտը ես էի ու Բաբկեն Չոբանյանը: Ամենախաղաղն Անի Խաչիկյանի որդին` Տեսլան էր ու օպերատորի ասիստենտ Նարեկ Առաքելյանը: Ամենաէմոցիոնալն Արթուր Մանուկյանն ու Մարջան Ավետիսյանն էին:

Ամենաընկերասերը Խորեն Լևոնյանն է։ Ամենաբարին Նազենի Հովհաննիսյանն է: Ամենաուշացողը․․․ երբեք չենք ունեցել ուշացողներ: Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես էի: Ամենաբարդ տեսարանը Բաբկենի ու Մարջանի նախավերջին տեսարանը: Ամենավատ նկարահանման օրը Նազենիի հայրիկի մահվան օրն էր: Ամենալավ նկարահանման օրը, գրեթե, բոլոր օրերն էին:

Նազենի Հովհաննիսյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Խորոն է: Բոլորիս ծիծաղեցնում է, միշտ լավ անեկդոտներ է պատմում ու անխտիր բոլորիս նմանակումն անում է:

Ամենապահանջկոտն Արշոն է: Նա ունի շշմելու սիրուն հատկություն՝ նրբորեն ու տակտով պահանջել:

Ամենախաղաղը Հրաչ Քեշիշյանն է: Շշմելու խաղաղ է:

Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է:

Ամենաընկերասերը․․․ բոլորն ընկերասեր են: Ամենանյարդային պահին միշտ հայտնվում էր ինչ-որ մեկն ու ճիշտ խոսքով ու ժեստով պարպում դա: Լիդերների խումբ էր հավաքված՝ ստեղծագործականից մինչև տեխնիկական: Պատկերացրեք, ազգությամբ հայ, ամեն մեկը լիդեր իր ասպարեզում և հավաքվում են իրար գլխի, ուզում են անել խմբակային աշխատանք: Ամենաընկերասերն այդ օրվա ամենաընկերասերն է։

Ամենաբարին չգիտեմ ով է, բոլորը․․․:

Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես, թեև նկարահանումից չէի ուշանում: Կարևոր է, երբ բուն նկարահանումից չես ուշանում: Թեև նկարահանման հրապարակում առաջիններից էի լինում, որովհետև կվախենամ ուշանալ, դա ինձ կխանգարեր:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը․․․ կախված է նրանից, թե ով ինչպես է եկել նկարահանման: Ամենանյարդային չունենք: Եղել են օրեր, երբ ես եմ նյարդային եղել, օր, երբ Մարջիկն է նյարդային եղել, Խորոն, Սոսը, Անին: Մենք բոլորս ինչ-որ մի օր պայթել ենք: Այդ առումով ամենաստաբիլը եղել են Քեշիշյան Հրաչը, երկրորդ ռեժիսոր Սուրոն, մեր դիմահարդարներն ու վարսահարդարը:

Ամենաբարդ տեսարանը Մարջիկի ու Բաբկենի (Մարջան Ավետիսյանի ու Բաբկեն Չոբանյանի) խորը հոգեբանական տեսարանն էր: Այնքան ծանր ու իրական էր, որ բոլորս մնացել էինք դրա տակ: Ուզում եմ երկուսին էլ ասել բրավո, փայլուն խաղացին:

Ամենավատ նկարահանման օրը մայիսի 24-ն էր՝ հայրիկիս մահվան օրը:

Ամենալավ նկարահանման օրը վերջինն էր, որը նախանշում է ֆիլմի սկիզբը: Ֆիլմի առաջին ծնունդը նկարահանման վերջին օրն է: Դա նաև տխրություն է հարուցում, ապրածդ շատ կարևոր էտապը վերջացավ:

Արթուր Մանուկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը Սոսն է: Ամենապահանջկոտն Արշոն է: Ամենախաղաղն Անի Խաչիկյանն է: Ամենաէմոցիոնալը Մարջան Ավետիսյանն է: Ամենաընկերասերը․․․ բոլորն էլ հավասար ընկերասեր են, բայց Մարջանը շատ ջիգյարով է:

Ամենաբարին Մարջանը, Բաբկենը, Սոսը, Նազոն, Խորոն․․․բոլորն էլ շատ բարի են: Հակառակ դեպքում այսպիսի մթնոլորտ չէր լինի:

Ամենաուշացողը կարծում եմ՝ ես եմ: Նկարահանումից առաջ ամենանյարդայինը ես եմ:

Ամենաբարդ տեսարանն ինձ համար իմ կարևոր տեսարաններից մեկն էր: Վատառողջ էի, շատ ծանր ստացվեց:

Ամենավատ նկարահանման օր չի եղել: Ամենալավ նկարահանման օրն այսօր է՝ նկարահանումների վերջին օրը:

Անի Խաչիկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Արշոն է՝ մեր ռեժիսորը: Ամենապահանջկոտն օպերատոր Սուրեն Թադևոսյանն է: Ամենախաղաղն Արթուր Մանուկյանն է:

Ամենաէմոցիոնալը Բաբկեն Չոբանյանն է: Ամենաընկերասերը դիմահարդար Սալբի Աղաջանյանն է: Ամենաբարին վարսահարդար Նանո Ջուլհակյանն է: Ամենաուշացողը ինձ թվում է՝ ես եմ: Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորս ենք:

Ամենաբարդ տեսարանն իմ ու զուգըկնկերոջս՝ Սոսի պատմության ջրի երես դուրս գալու սկզբնական հատվածն էր: Հետո հոգեբանորեն ավելի բարդ տեսարաններ ենք ունեցել, սակայն նկարահանման այդ օրը շատ դժվար էր:

Ամենավատ նկարահանման օրը դրսի տեսարանների նկարահանումներն էին, որովհետև արևի տակ շատ դժվար էր:

Ամենալավ նկարահանման օրը նկարահանման վերջին օրն է, բայց և ամենատխուրը:

Խորեն Լևոնյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամն Հրաչ Քեշիշյանն է: Ամենապահանջկոտն Արշոն է: Ամենախաղաղն Արշոն է: Ամենաէմոցիոնալն Արշոն է: Ամենաընկերասերն Արշոն է: Ամենաբարին Արշոն է: Ամենաուշացողը ես եմ:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինն Արշոն է: Ամենաբարդ տեսարանը բոլոր տեսարաններն էին: Ամենավատ նկարահանման օրը բոլոր օրերն էին: Ամենալավ նկարահանման օրը բոլոր օրերն էին:

Սոս Ջանիբեկյան

Նկարահանող խմբի ամենապոզիտիվ անդամը բոլորն էին: Ամենապահանջկոտը բոլորն էին: Ամենախաղաղը բոլորն էին: Ամենաէմոցիոնալը բոլորն էին: Ամենաընկերասերը բոլորն էին: Ամենաբարին բոլորն էին: Ամենաուշացողը բոլորն էին:

Նկարահանումից առաջ ամենանյարդայինը բոլորն էին: Ամենաբարդ տեսարանը բոլորն էին: Ամենավատ նկարահանման օրը ամեն օր էր: Ամենալավ նկարահանման օրը ամեն օր էր:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի: Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան: Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика