67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը:
Լուրը մամուլում կայծակնային արագությամբ տարածվեց, սակայն AylLur.am-ը գրում է, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել։ Վերջինս կոմայի մեջ է, միացված է շնչառական ապարատներին։
Սխալ ինֆորմացիան տարածել էր դերասանի բարեկամը։ Ներողություն են հայտնում դերասանի հարազատներին և մեր ընթերցողներին՝ թյուրիմացության համար։
Իսկ ահա Հրապարակի տեղեկություններով դերասանը արյան բարձր ճնշում ուներ, ինսուլտ էր տարել: Տևական ժամանակ է, ինչ բուժում է ստանում արտերկրում: