Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին հարազատներին և ծառայակիցներին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика