Դդմի բուժիչ հատկությունները

Դդումը իսկական բնական դեղատուն է: Եվ այդ դեղատնից արժե օգտվել բոլորին առանց բացառության: Վերջերս Սեուլի ազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման դեմ նոր միջոց:

Պարզվել է, որ դա դդմի ծիլերից ստացված նյութն է: Այն ընդունելով ջրում լուծված վիճակում, կանխում է ճարպակալումը, ինչպես նաև նպաստում է օրգանիզմում եղած ճարպերի ներծծմանը:

Դդմի միջուկը բարելավում է աղիների ֆունկցիան, արդյունավետ է խցանումների և կպումների դեպքում: Դդումը նպաստում է օրգանիզմից աղերի և շլակների հեռացմանը, գործում է հակաքաղցկեղային և հակախոլեստերինային ազդեցություն:

Բանջարեղեններից ամենաշատ երկաթ և մագնեզիում պարունակվում է դդումի մեջ: Այն անփոխարինելի է նյարդային և սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև անքնության դեպքում:

Ժողովրդական բժշկության մեջ դդումի հյութը օգտագործում են տղամարդկային թուլության դեմ, իսկ կորիզները օգնում են ազատվել ճիճուներից: Դդումը նաև հիանալի տնային միջոց է մաշկի էլաստիկությունը և ամրությունը պահպանելու համար:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика