Տարվա այս եղանակին դդմիկն ամենատարածված ու հասանելի բանջարեղեններից մեկն է, որը կիրառվում է տարբեր ուտեստների պատրաստման համար, սակայն այս համեղ մթերքին ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում: Քչերին է հայտնի, որ դդմիկն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ օգնում է ազատվել տարբեր խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դդմիկի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ սննդակարգում այս մթերքը ներառելու համար:
Օգնում է նիհարել՝ Դդմիկը չի պարունակում խոլեստերին և ունի շատ ցածր կալորիականություն (100 գրամում 17 կկալ): Չնայած դրանում շաքարի առկայությանը՝ այն համարվում է հիանալի դիետիկ մթերք և օգնում է հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: Այն հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ խթանում է աղիների աշխատանքն ու ամրապնդում իմունային համակարգը: Բացի այդ, դդմիկը սպունգի նման կլանում է տոքսիններն ու չմարսված սննդի մնացորդները և բնական ճանապարհով դուրս է բերում դրանք օրգանիզմից:
Ամրապնդում է սրտանոթային համակարգը՝ Այս մթերքը հարուստ է կալիումով, որը շատ կարևոր է սրտամկանի նորմալ աշխատանքի համար: Բացի այդ, այն նպաստում է անոթների ինքնամաքրմանը՝ կանխելով խոլեստերինի բջիջների և վնասակար նյութերի ներթափանցումն արյան մեջ: Մասնագետների խոսքով՝ դդմիկի հաճախակի գործածությունն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշման տատանումների հավանականությունը:
Ամրապնդում է իմունային համակարգը՝ 100 գրամ դդմիկը պարունակում է 17.9 մգ վիտամին C, ինչն օրգանիզմին անհրաժեշտ չափաբաժնի 1/3 մասն է կազմում: Այս բանջարեղենի պարբերաբար գործածությունը բարձրացնում է օրգանիզմի պաշտպանվածության մակարդակը տարատեսակ վիրուսներից, բակտերիաներից, սնկերից ու հիվանդությունների այլ հարուցիչներից:
Օգտակար է տարեցների համար՝ Այս բանջարեղենը շատ օգտակար է տարեցների օրգանիզմի համար, քանի որ ակտիվացնում է մարսողական գործընթացները, բարելավում է ստամոքսի և աղիների գործառույթները, բարենպաստ ազդեցություն է ունենում արյունաստեղծ համակարգի աշխատանքի վրա, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը և բարելավում է ինքնազգացողությունը երիկամների հիվանդությունների ու զարկերակային գերճնշման դեպքում:
Պաշտպանում է այտուցներից՝ Առանց աղի և յուղի եփված չհասունացած դդմիկի գործածությունը միզամուղ ազդեցություն է ունենում՝ օգնելով ազատվել տարատեսակ այտուցներից: Բացի այդ, այս բանջարեղենը դուրս է բերում ավելորդ հեղուկն օրգանիզմից, ինչի շնորհիվ օգնում է ազատվել ցելյուլիտից:
Նյութի աղբյուր