Դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:

Դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների շուրջ քննարկումները չեն դադարում հատկապես սուրճի մոլի սիրահարների շրջանում:

Այս ըմպելիքն ունի բազմաթիվ դրական հատկանիշներ, սակայն կան մի շարք մանրուքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, դրանցից մեկն այն դատարկ ստամոքսին չխմելն է:

Սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, և այն արդյունավետ միջոց է որոշակի չարորակ հիվանդություններ կանխելու համար, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղը:

Սուրճի հակաօքսիդանտ լինելը պայմանավորված է քլորոգենաթթվի պարունակությամբ, որն առկա է նաև մրգերում: Բժիշկները նաև զգուշացնում են, որ սուրճը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ, եթե այն օգտագործվի դատարկ ստամոքսին:

Մեկ բաժակ մաքուր սև սուրճը դատարկ ստամոքսում խթանում է աղաթթվի արտադրությունը մարսողական համակարգում, և դա սուր զգում են ստամոքսի պատերի բորբոքում ունեցողները, քանի որ աղաթթուն արտադրվում է ընդունած սնունդը մարսելու համար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика