Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի․ «Թիվ մեկ փեսան» ու …

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի․ «Թիվ մեկ փեսան» ու սիկտկիրչիները պետք է ծանր հակահարված ստանան․․․

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը մեր երկրի համար վտանգավոր լինելուց բացի պարադոքսալ կարելի է համար: Նախկին համակարգի կողմից կնքված ապազգային գործարքը ակամայից փաթաթվել է ներկայիս օրինական իշխանությունների և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վզին: Առաջին հայացքից Փաշինյանը հայտնվել է անելանելի վիճակում ինչը հղի է ծանր հետևանքներով:

Իրավիճակը պարադոքսալ է այն առումով, որ նախկին ռեժիմը, որը ջանում է հակահեղափոխության օջախներ ստեղծել, իր իսկ խայտառակ գործարքը փորձում է օգտագործել ռևանշի հասնելու նպատակով:
Հանուն արդարության պետք է նշենք, որ տեղի ունեցածի մեջ իր մեղքի բաժին ունի նաև նույն Փաշինյանի իշխանությունը:

Սերժի փեսա, Աշոտյան սիկտիր «կլեյմո» ունեցող նախկինները այսօր չպետք է վտվտային, ծլվլային, առավել ևս ռևանշի հույսեր փայփայեին: Այն, որ Ամուլսարի խնդրի միջոցով Հայաստանի «թիվ մեկ» փասան փորձում է լուրջ հարված հասցնել իշխանությանը կարծում եմ ակնհայտ է: Ամեն դեպքում, ունենք այն ինչ ունենք և հիմա ավելի քան կարևոր է իրավիճակը լիցքաթափելու համար դիմել կտրուկ գործողությունների:

Ավելի ստույգ, Փաշինյանը պետք է կատարի այն քայլերը, որոնք մինչ այս չի արել: Այն է տոտալ ճնշման տակ վերցնել նախկինների պարագլուխներին: Ամեն գնով կանխել Ամուլսարի հանքի շահագործումը: Դրա հետևանքով պետության դեմ հնարավոր ֆինանսական պատժամիջոցների բեռը փաթաթել փեսաների ու սիկտիրչիների վզին:

Այն, որ նրանք այդ միջոցները վախուց են «ետ գցել» խայտառակ գործարքների և թալանի գնով կարծում եմ պարզ է: Կասկածից վեր է նաև, որ կորցրածը ետ բերելու մեխանիզմներ գոյություն ունեն:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика