Դաոսյան հոգևորականներից պետք է սովորել կյանքի 5 հզոր դասեր

Ես շուրջ 18 տարի տառապում էի տագնապից և ստամոքսի խնդիրներից։ Վեևջիվերջո բժիշկս ինձ ուղարկեց դաոսյան հոգևորականի մոտ՝ ով զբաղվում էր արևելյան մարտարվեստով և մեդիտացիայով։

Իմ ճանապարհորդությունը դեպի Արևելք ավարտվեց տագնապից և հիվանդություններից ազատվելով։ Մասանավորապես բուժումը կազմված էր մեդիտացիաներից և ինքնաճանաչումից։

Փորձեք այնքան ժամանակ, մինչև ձեզ մոտ ստացվի

Կյանքի ամենակարևոր դասերից մեկը վերաբերվում էր ջանքերը դադարեցնելուց և առաջ շարժվելուց առաջ երեք անգամ փորձելու անհրաժեշտությանը։

Հոգևորականը ինձ սովորեցրել է նաև, որ անգամ բազում անհաջող փորձերից հետո պետք է փնտրել ցանկալիին հասնելու այլ ուղիներ։

Եթե դուք չեք հանձնվում, ապա արդյունքում հասնում եք ձեր ցանկացածին։

Հարցի պատասխանը թաքնված է ձեր ներսում

Տաճարական ուսուցման մարտավարության համաձայն ուսուցչները հրաժարվում են հարցերին ուղղակի պատասխանելուց։ Չինական ասացվածքն ասում է. «Ուսուցիչը պետք է բացի դռները, սակայն աշակերտն ինքնուրույն պետք է ներս մտնի»։

Իսկ դաոսյան հոգևորականների հին ասացվածքն ասում է. «Քառանկյուն սեղան հատելու ժամանակ ուսուցիչն աշակերտին ցույց է տալիս, թե ինչպես է պետք անել առաջին անկյունը։ Իսկ աշակերտը պետք է հասկանա թե ինչպես անել մնացածը»։ Այսպես հոգևորականնրն աշակերտներին պատրաստում իրական խնդիրները ինքնուրույն լուծելուն։

Արտաքին աշխարհը երբեք չի տալիս բոլոր հարցերի պատասխանները։ Այդ պատճառով ամենամեծ ուսուցիչը թաքնված է մեր ներսում։

Իրական իմաստության կարելի է հասնել փորձերի և սխալվելու միջոցով

Մինչ մեդիտացիաներին անցնելը ես միշտ անհանգստանում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Ես առևտրի ոլորտում աշխատում եմ 16 տարեկանից։ Հիշում եմ, թե որքան էի բարկանում, երբ ոչինչ չէի կարողանում վաճառել…

Մեդիտացիայի սկսվելուն պես ես բախվեցի որոշ խնդիրների հետ։ Այսպես, սկզբում ես շատ դժվար էի հանգստանում և զբաղվում էի օրեկան մի քանի րոպե՝ աստիճանաբար ավելացնելով տևողությունը։

Հաղթահարելով դժվարությունները մարդը ճանաչում է իրեն և գիտակցում, թե ինչն է իրեն պակասում, որպեսզի ավելի ուժեղ դառնա։

Սկսելով մեդիտացիան դուք գիտակցում եք մտածելակերպի եսասիրությունը

Մեր էգոին առնչվող ցանկացած բան ճանաչվում է համեմատության շնորհիվ։ Ես ինձ համեմատում էի կոլեգաներիս հետ և ինձ մեղադրում, որ ավելի քիչ եմ աշխտավարձ ստանում, քան իրենք։

Մեդիտացիայի շնորհիվ ես սկսեցի հեռանալ այս մտածելակերպից, որն անընդհատ ինչ-որ բանի հետ ինձ համեմատում էր։ Շատ մարդիկ փորձում են ինչ-որ բան անել, սակայն հանձնվում են առաջին իսկ փորձից հետ։ Մենք անընդհատ մեղադրում ենք մեզ, և դա դառնում է տագնապի և դեպրեսիայի պատճառ։ Անցնելով մեդիտացիայի, ես կարողացա նույնականացնել իմ էգոն և հեռանալ նրանից։

Մեդիտացիայի ժամանակ մենք սովորում ենք ապրել առանց էգոյի կործանարար ազդեցության։

Մենք պետք է կայուն լինենք և կարեկցող

Ամեն անգամ, որպեսզի հոգևորականի դասերին մասնակցելու համար ես նրան զանգահարում էի ամենաքիչը երեք անգամ։ Դա բառացիորեն նյարդայնացնում էր ինձ։ Ես անընդհատ զանգահարում էի նրան, սակայն նա չէր պատասխանում։ Սակայն կյանքն այդպիսին է։

Որքան անգամ եք դուք գրել կամ զանգահարել որևէ մեկին, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Որպես կանոն, մեկ անգամով այստեղ չես սահմանափակվի։

Ես տանել չէի կարողանում դասերի այսպիսի սկիզբը, սակայն այսօր ես դրանք հիշում եմ, որպես կյանքի կարևոր դաս։ Իզուր չեն ասում դաոսյան հոգևորականները «Ծաղւկ դրսում, երկաթ ներսում»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика