Գուրգեն Դաբաղյանի և կնոջ մեղրամիսը Բալիում (լուսանկարներ)

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի մասին։ Երգիչը մեզ հայտնել էր, որ սիրելիի հետ իրենց մեղրամիսը վայելելու են Բալի կղզում։

Զույգն արդեն մեկնել է հանգստի։ Ինստագրամի իր էջում երգիչը հրապարակել է մեղրամսի լուսանկարները։

Երգչի կինը՝ Իննան, 19 տարեկան է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում: Իննան ռուսաստանաբնակ հայ է սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։

31-ամյա երգչի կարծիքով՝ 12 տարվա տարիքային տարբերությունը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա․ «Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները: Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика