Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Այսօր` նոյեմբերի 16-ին, ժամը 11:55-ին, Գյումրու Տրտադ Ճարտարապետ թողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը մինչ այս պահը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:Ըստ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ Աշոտ Քաբաբյանի՝ տուժածի բուժումը դեռեւս դեղորայքային ճանապարհով են իրականացնում, քանի որ վիրահատական միջամտության կարիք դեռ չկա․

«Ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ: Պայքարում ենք կյանքի համար»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Աշոտ Քաբաբյանը:

Նախնական դիտարկմամբ՝ աղջիկը 3-րդ հարկից ոտքերի վրա է ընկել եւ դեմքով հարվածել է գետնին: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ունեցե՞լ է արդյոք աղջիկն առողջական որեւէ խնդիր, կատարվածն անզգուշության արդյո՞ւնք է, թե՞ այլ պատճառներ կան․ այս հարցերին պատասխանել ներկա պահին որեւէ մեկը չի կարող: «Նյութերի նախապատրաստման ընթացքում ամեն ինչ կհստակեցվի, հիմա որեւէ բան հայտնի չէ»,-ասաց դատախազը: Ըստ Գաբրիելյանի, 28-ամյա Ն.Ե.-ն այդ բնակարանում ապրում է մոր հետ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика