Գլխուղեղի կաթվածի առաջին ախտանշանները

Գլխուղեղի կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, որը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ: Այս հիվանդությունը հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի այն ժամանակին ախտորոշելն ու միջոցները ձեռնարկելը շատ կարևոր է:

Մասնագետները ներկայացրել են ամենակարևոր նախանշանները, որոնք հուշում են, որ մարդը նախակաթվածային վիճակում է: Նրանց խոսքով՝ գլխուղեղի կաթվածը կարելի է ախտորոշել ընդամենը մի քանի պարզ քայլի միջոցով:

Ամենաչնչին կասկածների առկայության դեպքում բժիշկները հորդորում են խնդրել տուժածին ժպտալ, քանի որ գլխուղեղի կաթվածի դեպքում պարզապես լայն ժպտալն անգամ հիվանդի համար կարող է շատ դժվար լինել: Բացի այդ, նման դեպքերում մարդը դժվարանում է հստակ արտաբերել անգամ ամենապարզ արտահայտություններն ու նախադասությունները:

Գլխուղեղի կաթվածի դեպքում մարդը չի կարողանա ձեռքերը գլխից վեր բարձրացնել, ուստի հարկավոր է խնդրել նրան բարձրացնել ձեռքերը:

Կարելի է նաև խնդրել հիվանդին ցույց տալ լեզուն: Եթե այն թեքված է կամ կոր տեսք ունի, ապա հարկավոր է տուժածին հնարավորինս շուտ հիվանդանոց հասցնել: Հարկ է հիշել, որ գլխուղեղի կաթվածի մասին վկայող ախտանշանների շարքին են դասվում նաև գլխացավերը, վերջույթների թմրածությունը, տեսողության վատթարացումը և այլն: Սա է պատճառը, որ նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման բուժզննում անցնել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика