Գլխամաշկի թեփից հնարավորինս արագ ազատվելու ամենա արդյունավետ միջոցը

Գլխամաշկի թեփի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն անկախ դրանցից սա բավական տհաճ խնդիր է, որից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել: Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ դեղատներում վաճառվող միջոցները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ առաջացնում են մի շարք կողմնակի բարդություններ, ուստի հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանցից:

Միևնույն ժամանակ գոյություն ունեն մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք ոչ միայն շատ ավելի արդյունավետ են, այլև շատ ավելի անվնաս: Նման բնական միջոցներից մեկն է սխտորը, որը լայն կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ և օգտագործվում է տարատեսակ առողջական խնդիրների բուժման համար:

Սխտորի օգնությամբ գլխամաշկի թեփից ազատվելու համար հարկավոր է ընդամենը սխտորի մեկ խոշոր պճեղ ու մի փոքր բուսայուղ: Հարկավոր է սխտորը լավ տրորել, այնուհետև ավելացնել մի փոքր տաք գոլորշու վրա տաքացված բուսայուղ ու լավ խառնել մինչև ստացվի համասեռ մածուկ: Ստացված մածուկն անհրաժեշտ է քսել գլխամաշկին, մի փոքր մերսել, այնուհետև ծածկել գլուխը պոլիէթիլենային թաղանթով (կամ լողագլխարկով) ու տաք սրբիչով: Այս խառնուրդը հարկավոր է թողնել գլխամաշկին 20 րոպե, այնուհետև լվանալ գլուխը:

Այս բնական միջոցն անչափ արդյունավետ է և կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել գլխամաշկի թեփից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ սխտորն ունի բավական սուր հոտ, որը մազերը լվանալուց հետո որոշ ժամանակ դեռ պահպանվում է: Սա է պատճառը, որ այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում անցկացնել երեկոյան, որպեսզի գիշերվա ընթացքում հոտը չեզոքանա:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика