Գիտնականներ պնդմամբ ձիթենու տերևները կարող են բուժել շաքարային դիաբետը.

Ձիթապտուղն ու ձիթապտղի յուղը վաղուց հայտնի են որպես շատ օգտակար մթերք, ուստի մասնագետները հորդորում են ներառել դրանք սննդակարգում որպես առողջ սննդակարգի բաղակացուցիչ մաս: Այս մթերքը հարուստ է հակաօքսիդանտներով ու օգտակար ճարպերով, որոնք շատ կարևոր են առողջության ու լավ ինքնազգացողության պահպանման համար, սակայն գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ պակաս օգտակար կարող են լինել նաև այս ծառի տերևները:

Ինչպես գրում է actualnews.org կայքը, հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթենու տերևները կարող են շատ օգտակար լինել շաքարային դիաբետի դեպքում: Գիտնականները պարզել են, որ այս ծառի տերևների հյութահանուկը կարող է կարևոր դեր խաղալ երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման հարցում, քանի որ այն նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը:

Պարզվել է, որ ձիթենու տերևներն օժտված են հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով: Ընդ որում՝ բույսի հակահիպերգլիկեմիկ հատկություններն էլ ավելի արտահայտված էին դառնում տերևները թեյի նման թրմելու և հյութահանուկն այդ կերպ օգտագործելու դեպքում:

Գիտնականները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է ձիթենու տերևների յուրահատուկ բաղադրությամբ: Բանն այն է, որ դրանցում պարունակվող պոլիֆենոլները կարող են բարձրացնել օրգանիզմի զգայունությունն ինսուլինի նկատմամբ և խթանել դրա ակտիվությունը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика